Ավտոմեքենաների Ներկրում Հայաստան | Car Supply AutoImport | Car Supply USA | Car Supply Armenia
Մենք իրականացնում ենք մեքենաների անվտանգ ներկրում ԱՄՆ-ից, Չինաստանից , ԱՄԷ-ից և այլ երկրներից: Լոգիստիկա, փաստաթղթեր և երաշխավորված արդյունք:
Մեր Մասին
«Car Supply» ընկերությունների խումբը, որը հանդիսանում է «ՎՄՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի մաս, արդեն 7 տարի առաջատար դիրքեր է զբաղեցնում ավտոներկրման շուկայում։ Այս ընթացքում հաջողությամբ ներկրել ենք ավելի քան 300 ավտոմեքենա։ Այսօր ընկերությունը գործում է 3 հիմնական ուղղություններով. Car Supply AutoImport – Միջազգային ավտոներկրում: Car Supply USA – Մեքենաների ընտրություն և լոգիստիկա ԱՄՆ աճուրդներից: Car Supply AutoSell – Պատրաստի մեքենաների վաճառք: Մեր Աշխարհագրությունը Իրականացնում ենք ավտոմեքենաների որոնում, ստուգում և ներկրում հետևյալ ուղղություններից՝ ԱՄՆ, Կանադա, Չինաստան, ԱՄԷ (Դուբայ), Ճապոնիա,Կորեա, Եվրոպա, Ղազախստան, Ղրղզստան և Վրաստան
Car Supply AutoImport
Car Supply USA
Car Supply AutoSell
Կապ Մեզ Հետ
Մենք Ձեզ սպասում ենք
Երկուշաբթիից - Ուրբաթ
11:00 – 23:00
https://www.google.com/maps/embed?pb=!1m17!1m12!1m3!1d3050.275838773913!2d44.501151!3d40.136139!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!3m2!1m1!2zNDDCsDA4JzEwLjEiTiA0NMKwMzAnMDQuMSJF!5e0!3m2!1sru!2sam!4v1780785080077!5m2!1sru!2sam
https://api-maps.yandex.ru/frame/v1/-/CPdJaI1H
FAQ / Հաճախ տրվող հարցեր
1. Ո՞ր երկրներից եք ներմուծում մեքենաներ։
Մենք ներմուծում ենք մեքենաներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Եվրոպայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ռուսաստանից և Վրաստանից՝ առաջարկելով յուրաքանչյուր շուկայի լավագույն և ամենաշահավետ տարբերակները։
2. Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել մեքենայի տեխնիկական վիճակի և պատմության վրա:
Մենք ստուգում ենք մեքենայի պատմությունը (Carfax/Autocheck) և իրականացնում տեղում զննում մասնագետի կողմից: Դուք ստանում եք լիարժեք ֆոտո/վիդեո հաշվետվություն նախքան գնումը:
3. Կա՞ն արդյոք թաքնված ծախսեր:
Ո՛չ, մենք տրամադրում ենք հաստատուն հաշվարկ: Եթե մեքենան գնելուց հետո տեղի են ունենում օրենսդրական անկանխատեսելի փոփոխություններ (ՀՀ-ում կամ տարանցիկ երկրներում), մենք չենք թողնում ձեզ մենակ և հաճախորդի հետ համատեղ գտնում ենք լավագույն իրավական լուծումը՝ խնդիրը կարգավորելու համար:
4.Որքա՞ն է տևում տեղափոխումը:
Ժամկետները կախված են ուղղությունից և սեզոնից. Չինաստան և ԱՄԷ: 30 - 60 օր ԱՄՆ: 2 - 4 ամիս Ճապոնիա: 4 ամիս Կորեա: 2 - 3 ամիս Չինաստան և ԱՄԷ: 30 - 60 օր Եվրոպա: 30 օր Ղազախստան: 20 օր
5.Ի՞նչ կապ ունի «Car Supply»-ը Copart Connect բրենդի հետ և ինչո՞ւ է կատարվել ռեբրենդինգ։
«Car Supply» ընկերությունների խումբը նախկինում հաջողությամբ հանդես էր գալիս Copart Connect բրենդի ներքո։ Սակայն «Copart» անվանման օգտագործման հետ կապված միջազգային սահմանափակումների պատճառով մենք իրականացրինք ռեբրենդինգ։ ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներկրման մեր հիմնական ուղղությունը վերանվանվեց Car Supply USA, ինչը թույլ տվեց զարգացնել բրենդն առանց սահմանափակումների և ապահովել ավելի հուսալի կապ հաճախորդների հետ։
6. Ինչպե՞ս կարող եմ սկսել պատվերը։
Կարող եք կապ հաստատել մեզ հետ, ուղարկել ցանկալի մեքենայի հղումը կամ նշել ձեր բյուջեն, և մենք կառաջարկենք լավագույն տարբերակները։
7. Քանի՞ տարվա փորձ ունի Car Supply-ը։
Car Supply-ն ունի ավելի քան 7 տարվա փորձ ավտոմեքենաների ներմուծման ոլորտում։ Այդ ընթացքում մենք ներմուծել ենք մեքենաներ ավելի քան 10 երկրներից և օգնել բազմաթիվ հաճախորդների ձեռք բերել իրենց ցանկալի ավտոմեքենան անվտանգ և վստահելի պայմաններով։
8. Քանի՞ ավտոմեքենա է ներմուծել Car Supply-ը։
Car Supply-ն արդեն ներմուծել է ավելի քան 300 ավտոմեքենա տարբեր երկրներից։ Ավելի քան 7 տարվա փորձի ընթացքում մենք իրականացրել ենք հարյուրավոր հաջող գործարքներ, իսկ ներմուծված մեքենաների թիվը շարունակում է կայուն աճել յուրաքանչյուր ամիս։ Մեր կայքում գործում է «Ներմուծված ավտոմեքենաներ» բաժինը, որտեղ կարող եք տեսնել մեր կողմից ներմուծված մեքենաների լուսանկարները։ Սակայն ներկայացված ավտոմեքենաները մեր իրականացրած ներմուծումների միայն փոքր մասն են։
9. Ո՞վ է Car Supply-ի բլոգում ներկայացվող անձը։
Մեր հաճախորդները մեզ ընտրում են թափանցիկ աշխատանքի, իրական փորձի, մանրամասն խորհրդատվության և ամբողջ գործընթացի ընթացքում մշտական աջակցության համար։
10. Ո՞վ է Car Supply-ի բլոգում ներկայացվող անձը։
Բլոգում ներկայացվող անձը Վազգեն Գալստյանն է՝ Car Supply-ի հիմնադիրն, սեփականատերն ու տնօրենը։ Նա անձամբ որոշել է վարել բլոգը, որպեսզի լինի ավելի մոտ իր հաճախորդներին և հետևորդներին, կիսի իր փորձը, ներկայացնի ավտոշուկայի նորությունները և ցույց տա ընկերության աշխատանքը ներսից։